Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    09.04.2019| 00:55
    ...թե հայաստանյան ներքաղաքական դաշտում, թե խորհրդարանական ուժերի, թե արտախորհրդարական ընդդիմության շարքերում լուրջ վերադասավորթյուններ են ընթանում: Բանն այն է, որ անգամ Փաշինյանի թիմում ակներև հասկանում են` վարչապետը իրավիճակը բացարձակ չի վերահսկում։
  • Ասում են...

    Ասում են...

    05.04.2019| 02:56
    ...թե Նիկոլ Փաշինյանն անչափ դժգոհ է իր թիմից ոչ միայն արդեն իսկ չթաքցվող կոռուպցիոն ռիսկերի, այլև ԱԺ-ում տիրող «балаган»-ի մասով, ուր ի սկզբանե ակնհայտ էր, որ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը:
  • Ասում են...

    Ասում են...

    02.04.2019| 02:36
    ...թե «Իմ քայլում» արտահոսքի հարցը վերջին շրջանում շատ լուրջ է դրված։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. գրեթե հարյուր պատգամավոր ունեցող ֆրակցիայից ինչպե՞ս կարող է արտահոսք չլինել, և հետո, «Իմ քայլում», ինչպես Գալուստ Գրիգորիչը կասեր, «թևեր, ոտքեր, ձեռքեր, մագիլներ, ճանկերն» այնքան շատ են, որքան չի եղել ՀՀԿ-ում քսան տարվա ընթացքում։
  • Ասում են...

    Ասում են...

    29.03.2019| 00:52
    ...թե բանակի նկատմամբ «բզբզոցը» չի ավարտվում Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի նկատմամբ «նոր ընթերցումներով»:
  • Ասում են...

    Ասում են...

    26.03.2019| 00:30
    ...թե համեստ, գրեթե «չխոսկան», չցցվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն սկսում է ակտիվանալ:
  • Ասում են...

    Ասում են...

    22.03.2019| 02:31
    ...թե հենց էնպես չէր, որ Գագիկ Ծառուկյանը ոչ խիստ բացահայտ, այնուհանդերձ «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ իշխանությունների ապամոնտաժումների թրենդին: Բանն այն է, որ կինո Մոսկվայի հարևանությամբ նրա նախաձեռնությամբ կառուցվող, բավականին լուրջ ներդրումային փաթեթով` «Կեմպինսկի» հյուրանոցի շինարարությունը նույնպես դադարեցվել է։
  • Ասում են...

    Ասում են...

    19.03.2019| 01:42
    ...թե Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի վերջին օրերի «հեղափոխական» պահվածքը շատերի համար անհասկանալի է եղել ոչ միայն այն պատճառով, որ ունենալով սեփական ռեստորան, սեփական ձեղնահարկ, Կենտրոնի բազում խնդիրները թողած (Հայկ Մարությանի հետ ձեռ ձեռի տված), սկսել է ամենևին ոչ էական խնդիրներ «լուծել»՝ սրճարաններն ապամոնտաժելով:
  • Ասում են...

    Ասում են...

    15.03.2019| 01:50
    ...թե «Գրիբոյեդովի ակումբին» փոխարինելու եկած «Լազարևի ակումբի» աշխատանքներում վերջին շրջանում որոշ ամրակայումներ են եղել։
  • Ասում են...

    Ասում են...

    12.03.2019| 01:01
    ...թե օրվա իշխողները բզին ձեռքով խփելու տրամաբանությամբ են առաջնորդվում: Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուների ցանկի հրապարակման աղմուկը դեռ չխաղաղված (հիշենք`այն պայթեցրեց համացանցը), մեկ-երկու օր անց, ասում են, վերջինս հավաքել է Հայաստանի հազար հարկատուների ցուցակի առաջին երեք տասնյակ գործարարների (գրասենյակից զանգել են գործարարներին, «ապսպրել»` գա բացառապես այն մարդը, ով հարց լուծող է) և եկածների առջև պահանջ դրել` յուրաքանչյուրը «մուծվում» է 70 հազար դոլար` դասական երաժշտությունը Հայաստանում զարգացնելու համար։
  • Ասում են...

    Ասում են...

    05.03.2019| 01:15
    ...թե չնայած «քայլողների» իշխանությունն ամեն ինչ անում է ցույց տալու, որ Հայաստանը դարձել է երկիր դրախտավայր, բայց... Ժողովրդական իմաստությունը փաստում է. «մախաթը պարկում չես թաքցնի»: